Կիրակի օրը , Բջնի գյուղում տեղի էր ունենալու արիշտայի փառատոնը , որին որոշեցինք մասնակցել նաև մենք: Առավոտյան ժամը 9։00-ին շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց և մոտավորապես 11:00-ի կողմերը հասանք Մարիամ Աստվածածին եկեղեցի և մասնակցեցինք պատարագի։Երբ պատարագից դուրս եկանք արիշտայի փառատոնն արդեն սկսել էր ։ Մասնակցեցինք փառատոնին , երգեցինք և պարեցինք ապա գնացինք «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելանոց ։ Տեսանք գաղտնուղին որը դեռ փորվում էր և վայելեցինք սառը բայց արևոտ եղանակը ,հետաքրքիր էր ։ Հետո ուղեվորվեցինք դեպի Հրազդան գետի ափերից մեկը և արիշտա համտեսեցինք ։ Կար մեծ դաշտ որտեղ մի փոքր զբոսնեցինք , տեսանք ոչխարների և կովերի , գնդակ գտանք և փորձեցինք ֆուտբոլ խաղալ ։ Հետո արդեն ուղևորվեցինք դեպի երևան և սպասվածից շուտ հասանք ։ Ճամփորդությունն համարում եմ հաջողված, քանի որ շատ նոր բաներ ուսումնասիրեցինք , ավելի լավ ճանաչեցինք մեր երկիրն ու նրա ավանդույթներն և ամենակարևորը ձեռք բերեցինք նոր ծանոթություններ ինչը շատ բարձր եմ դասում ինձ համար։

Image preview
Image preview

Image preview

Image preview

Leave a comment